Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Օձաբույս. ankakh.com

Օձաբույս. ankakh.com

Օձաբույսի տեսակին են պատկանում (Aspidistra) շուշանազգիների ընտանիքից 8 դեկորատիվ-սաղարթավոր տեսակներ: Այդ մշտադալար բույսի հայրենիքը Արևելյան Ասիան է: Օձաբույսը բնական պայմաններում աճում է հով և ստվերոտ անտառներում:

 

Հով և ստվերոտ տեղանքներում հաճախ օձեր են բնակվում և օձաբույսի մոխրագույն, խճճված արմատները նույնպես օձ են հիշեցնում: Բույսի ռուսական ժողովրդական անունը “մտերիմ ընտանիք է”:

 

Օձաբույսը ցողուն չունի, ճկուն է և խիտ: Խիտ և կիսով չափ հողի մեջ խրված արմատներից ուղղահայաց դեպի վեր են աճում փայլուն տերևները:

 

Որպես բնակարանի բույս աճեցնում են միայն մի տեսակ `բարձրահասակ օձաբույսը (Aspidistra elatior Variegata ): Օձաբույսի դեկորատիվ այս տեսակի տերևները սպիտակ կամ մարմնա-դեղնավուն երկարավուն գծեր ունեն:

 

Ծաղկում է հազվադեպ (սովորաբար ամռանը) և ընդամենը մեկ օր: Ծաղիկներն անմիջապես արմատի վրա են և գրավչությամբ չեն փայլում: Ծաղիկների արհեստական փոշոտումից հետո առաջանում են բավականին խոշոր պտուղներ՝ ներսում միայն մեկ սերմով:

 

Օձաբույսի հիմնական արժեքը նրա պահանջկոտ չլինելն է և ստվերասիրությունը: Այն իդեալական է հյուսիսային սենյակների պատուհանների համար, քիչ լուսավորությամբ բնակարանները զարդարելու և արհեստական լուսավորվող գրասենյակները կանաչապատելու համար:

 

Օձաբույսը չի տառապում խոնավության ավելցուկից կամ պակասից, նրան հարկավոր չէ պարարտացնել: Այդ պատճառով այս բույսը խորհուրդ է տրվում պահել սկսնակ ծաղկաբույծներին և բոլորին, ովքեր ժամանակ չունեն բույսերով զբաղվելու:

 

Օձաբույսի բուժիչ հատկությունները

 

Օձաբույսն ունի բուժիչ հատկություններ և իր հայրենիքում լայն տարածում ունի ժողովրդական բժշկության մեջ: Նա միզամուղ է և հակաբորբոքային հատկություններ ունի: Բույսի բոլոր մասերը պարունակում են բուժիչ նյութեր: Նրանց թուրմերը օգտագործում են ցնցումների, աղեստամոքսային հիվանդությունների, փորլուծության, մկանային ցավերի և միզարտադրող օրգանների քարերի դեպքում:

 

Օձաբույսի խնամքը

 

Լուսավորությունը. բույսը կարող է աճել սենյակի խորքում, պատուհաններից հեռու, մի փոքր լույս է սիրում բույսի խայտաբղետ տեսակը: Ամռանը բույսն իրեն լավ է զգում պատշգամբում:

 

Ջերմաստիճանը. կարելի աճեցնել սովորական բնակարանային պայմաններում, այն հատուկ ջերմաստիճանային ռեժիմ չի պահանջում: Ձմռանը լավագույն ջերմաստիճանը 10-12°C-ն է, բայց լավ է աճում նաև 20°C պայմաններում:

 

Ջրելը. չի կարելի թույլ տալ, որ հողը չորանա, բայց ջրի ավելցուկը թաղարում ցանկալի չէ:

 

Օդի խոնավությունը. բնակարանային սովորական պայմաններում օձաբույսն իրեն լավ է զգում, բայց տերևների փոշին անպայման պետք լվանալ:

 

Պարատացնելը. գարնանն ու ամռանն օձաբույսին տալիս են միներալներով պարարտանյութ ոչ հաճախ, քան ամիսը մեկ: Խայտաբղետ տեսակները չեն պարարտացնում, քանի որ դրանից խայտաբղետ տերևները կանաչում են:

 

Տեղափոխումը. դանդաղ է աճում, տարին մոտ հինգ տերև է աճում: Բույսը վերատնկում են ոչ հաճախ, երբ ամբողջ հողը լցվում է արմատներով, լավագույնը ապրիլ-մայիս ամիսներն են: Տարիքով բույսերի միայն հողի վերին շերտն են փոխում: Չի կարելի արմատներն ամբողջովին խրել հողի մեջ:

 

Հողը. օձաբույսը պահանջկոտ չէ հողի նկատմամբ և լավ աճում է բանջարանոցային կամ այգու հողում:

 

Բազմացում. իրենից դժվարություն չի ներկայացնում, բազմացնում են տեղափոխման ճանապարհով՝ արմատը բաժանելով: Ապրիլ-մայիս ամիսներին արմատները բաժանում են մասերի 3-5 տերևներով, ծածկում փայտածուխով: Առանձին մասերը տնկում են թաղարների մեջ: Արմատակալման ժամանակ հողի ջերմաստիճանը չպետք է ցածր լինի 18°C-ից:

 

Վնասատուները. հաճախ օձաբույսը վարակվում է վահանակիրով և ոստայնատիզով: Ուժեղ վարակի դեպքում բույսը պետք է մշակել կարբոֆոսով կամ ֆուֆանով:

 

 

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ